Legal services in Armenia Login   Login    Register    Add to favorites    F.A.Q.
PR ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ

This announcement has expired !

13/02/2012 - 14/03/2012
Industry:   Marketing/Advertising/PR
Organization:   ARMENIAN CENTER OF PR DEVELOPMENT
Description:   Առանց PR-ի բիզնեսով կամ քաղաքականությամբ զբաղվելը նույն է, ինչ խավարի մեջ աղջիկներին աչքով տալը: Երկու դեպքում էլ Ձեր գործողությունների մասին գիտեք միայն դուք ...
Ստյուարտ Հենդերսոն

Սովորեք PR անել, անկախ նրանից թե ով եք դուք և ինչով եք զբաղվում:
Հակառակ դեպքում Ձեր մասին ոչ ոք և ոչինչ չի իմանա ...
Մի հոգևորական

PR-ի միջոցով այսօր կարելի է հաջողության հասնել ինչպես աշխատանքում, այնպես էլ բիզնեսում, քաղաքականության մեջ և ցանկացած այլ ոլորտում: PR-ի Զարգացման Հայկական Կենտրոնը զբաղվում է PR (հասարակական կարծիքի ձևավորման) մասնագետների` PR մենեջերների և PR խորհրդատուների վերապատրաստմամբ: Կենտրոնի կողմից անցկացվող "PR-21-րդ դարի ալքիմիան" թրեյնինգներն ունեն գործնական ուղղվածություն: Դրա շնորհիվ մասնակիցները ստանում են բացառապես գործնական գիտելիքներ, խաղում են հատուկ դերային խաղեր և զարգացնում մի շարք հմտություններ, որոնք չափազանց կարևոր են PR մասնագետի համար: Թրեյնինգները նաև հնարավորություն են տալիս կարճ ժամանակում աշխատանք գտնել PR-ի կամ հարակից ոլորտներում (այդ նպատակով նախատեսված է հատուկ դասաժամ` "Աշխատանք առանց ռեզյումեի կամ ինչպե՞ս աշխատանք գտնել PR-ի միջոցով"):

ԱՅՍ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՆ, ՈՎՔԵՐ.

- փնտրում են բարձր վարձատրվող և հեռանկարային աշխատանք,
- ունեն սեփական բիզնես կամ ցանկանում են հիմնել այն,
- գործի բերումով առնչվում են մարդկանց մեծ ու փոքր խմբերի հետ,
- ցանկանում են երևելի հաջողությունների հասնել գործնական և անձնական հարաբերություններում,
- աշխատում են կամ ցանկանում են աշխատել, որպես PR մենեջեր և խորհրդատու,
- որոշել են դառնալ առաջատար որևէ ոլորտում,
- պարզապես հետաքրքրվում են PR-ով:
Requirements:   ՊՐԱԿՏԻԿ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՈՒՔ.

* ԿԻՄԱՆԱՔ PR-ի հիմնական խնդիրների և դրանց լուծման ձևերի մասին,
* ԿԾԱՆՈԹԱՆԱՔ հասարակական կարծիքի ձևավորման ամենաէֆեկտիվ գաղտնիքներին,
* ԿՍՈՎՈՐԵՔ արագ և ճիշտ կողմնորոշվել անգամ ամենաբարդ PR իրավիճակներում,
* ԿՀԱՍԿԱՆԱՔ թե ինչու է PR-ն այդքան կարևոր աշխարհում և արդեն նաև` Հայաստանում,
* ԿՏԻՐԱՊԵՏԵՔ PR-ի միջոցով կայուն եկամուտ ստանալու 20-ից ավելի մեխանիզմներին (առանց որևէ մեկի մոտ աշխատելու),
* ԿԿԱՐՈՂԱՆԱՔ նոր և կրեատիվ լուծումներ առաջարկել տարբեր PR արշավների համար,
* ԿՍՈՎՈՐԵՔ ազդել մարդկանց մտածելակերպի ու վարքի վրա այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում:

ՊՐԱԿՏԻԿ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ.

- Թրեյնինգներին կարող են մասնակցել ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ (տարիքը, սեռը և մասնագիտությունը նշանակություն չունեն),

- Թրեյնինգների մասնակիցներն ընտրվում են ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ-ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ միջոցով,
- Թրեյնինգային ծրագիրը կառուցված է 12 ՄԱՍԻՑ, յուրաքանչյուր մասը 2 ՀԱՏՎԱԾԻՑ,
- Թրեյնինգների ընդհանուր տևողությունը 3 ԱՄԻՍ է (ամիսը` 4 պարապմունք, շաբաթական 1 հանդիպում` 2 ժամ տևողությամբ),
- Թրեյնինգների վերջում տրամադրվում է ՍԵՐՏԻՖԻԿԱՏ,
- Մասնակցության ամսական անդամավճարի արժեքն է 15.000 դրամ:
- Հերթագրվելու և թրեյնինգներին մասնակցելու համար կարող եք զանգահարել (093) 877-857 կամ 72-29-82 հեռախոսահամարներով:

Տիրապետեք հասարակական կարծիքի ձևավորման գաղտնիքներին և հաջողությունը հանգիստ չի թողնի Ձեզ ...
Opening date:   13.02.2012
Application deadline:   14.03.2012
Training date, time:   13.02.2012 02:02:00
 
Poster details  
   
Organization name:   ARMENIAN CENTER OF PR DEVELOPMENT
Industry:   Advertising & PR
Contact person:   Hayk Kirakosyan
Country:   Armenia
Address:   M. Mkrtchyan 8
Tel.:   (010) 72-29-82
(093) 877-857
Fax:   armpr.com
E-mail:   arm.pr.center@gmail.com


We will appreciate if you will mention Job.am as the source of this Announcement in your application.
 
<< Back  
 
Facebook Twitter Photo Studio Wedding