Legal services in Armenia Login   Login    Register    Add to favorites    F.A.Q.
Ինթերների ընտրության մրցույթ

This announcement has expired !

14/02/2012 - 15/03/2012
Industry:   Education/Training/Instruction
Organization:   Հայաստանում գերմանական համալսարանի Կոմպետենցիաների զարգացման կենտրոն
Description:   Ինթերնը պետք է ունենա հետևյալ գիտելիքներն ու հմտությունները.
• Սոցիոլոգիայի, հոգեբանության, փիլիսոփայության ֆակուլտետների ուսանողներ /ցանկալի է վերջին կուրսերի կամ մագիստրատուրայի ուսանողներ/,
• Սոցիալական ցանցերում ակտիվ գործունեություն ծավալելու փորձ /ցանկալի է որևէ ծառայություն կամ ապրանք ներկայացնելու փորձով/,
• Ֆեյսբուք սոց.ցանցում մարկետինգի և գովազդի արդյունավետ գործունեություն /ցանկալի է ակտիվ գործունեություն ցանցում, համակիրների զանգվածի առկայություն և այլն/,
• Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, ակտիվ լսելու/կարդալու կարողություն,
• Հայերենի գերազանց իմացություն, ENG, RUS և GER իմացությունը ցանկալի է,
• Խնդիրների լուծման նորարար գաղափարների ներկայացման ունակություն,
• Վերլուծական միտք, հետազոտությունների իրականացման ցանկություն:

Ինթերնի հիմնական գործառույթն է համացանցի ռեսուրսներով հասարակայնության հետ կապերի և սոցիալական մարկետինգի իրականացումը` սոցիալական մեդիայի /ցանցեր և այլն/, էլ.կայքերի, էլ.հասցեների տարածման, և ինտերնետի նմանատիպ այլ հնարավորությունների միջոցով:
Ինթերնին հնարավորություն կընձեռվի նախ և առաջ մասնակցել Սոցիալական Մեդիա առցանց կամ առերես թրեյնինգային ծրագրերին, ինչպես նաև գերմաներեն լեզվի դասընթացին զեղչային կամ անվճար հիմունքներով: Բացի այդ կլինեն բոնուսային ծրագրեր` կախված սոց.ցանցերի միջոցով արդյունավետ գործունեություն ծավալելու ու թրեյնինգներին ներգրաված մարդկանց քանակից: Կտրվի նաև հնարավորություն հետագայում աշխատելու կազմակերպությունում` հիմնվելով առկա կոմպետենցիաների վրա:

Եթե դուք տեսնում եք, որ համապատասխանում եք նշված պահանջներին, ապա խնդրում ենք մինչև ս.թ. փետրվարի 29-ը ուղարկել Ձեր ինքնակենսագրականը info@dua.am: Հարցերի դեպքում կարող եք կապնվել հետևյալ հեռախոսահամարներով` 261221, 274174:
Opening date:   15.02.2012
Application deadline:   29.02.2012
 
Poster details  
   
Organization name:   Հայաստանում գերմանական համալսարանի Կոմպետենցիաների զարգացման կենտրոն
Industry:   Education
Description:   ՀԳՀ Կոմպետենցիաների զարգացման կենտրոնը նոր մոտեցումներով ու սկզբունքներով հանդես է գալիս հանրությանը, որպես կրթական-հետազոտական կենտրոն: ժամանակի հրամայականներին համահունչ հմտությունների և ունակությունների ձեռքբերում անհատների ու կազմակերպությունների կողմից անհատի և կազմակերպությունների ներդաշնակ զարգացումը որպես գերխնդիր հետազոտություն, կրթություն, խորհրդատվություն, ներազդում, օրգանական զարգացում և անհատական մոտեցում Մեր առաքելությունն է նպաստել տարբեր տիպի կազմակերպությունների (պետական մարմիններ, մասնավոր սեկտոր և քաղաքացիական հասարակություն) օրգանական զարգացմանը և անհատների (ուսանող, աշխատող, կառավարիչ) կոմպետենցիաների ձևավորմանը: ՄԵՆՔ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԵԼՈՎ: ԴՈՒՔ ԱՅՍՏԵՂ ԿՍՏԱՆԱՔ ԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՕԳՆԵԼՈՒ ԵՆ ՁԵԶ ՈՒՆԵՆԱԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՃ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՁԵՐ ԵՎ ՁԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ!!!
Contact person:   Կարեն Սարգսյան
Address:   Այգեձոր 47/3, 0019 Երևան
Tel.:   + 374 10 26 12 21
E-mail:   info@dua.am


We will appreciate if you will mention Job.am as the source of this Announcement in your application.
 
<< Back  
 
Facebook Twitter Photo Studio Wedding